«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, երբ իրենց որդիները ծառայում էին»․ Գրիգոր Դանիելյանը արխիվային տեսանյութ է հրապարակել ծառայության տարիներից

Այսօր՝ հունվարի 28-ին, նշվում է Հայոց բանակի ստեղծման 31-ամյակը, ինչի կապակցությամբ էլ դերասան Գրիգոր Դանիելյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ իր ծառայության տարիներից. նա ծառայել է 2007 թվականին։

Հրապարակված կադրերին կից Գրիգոր Դանիելյանը գրել է․ «Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, հպարտ եմ, որ քո մասնիկն եմ եղել։ Խաղաղություն մեր երկրին։ Հ․Գ Արխիվ 2007, այսօրվա պես հիշում եմ այս օրը։ Այո, կար ժամանակ, որ ծնողները հանգիստ էին, երբ իրենց որդիները անցնում էին տղամարդու կյանքի այս կարևոր փուլը»։