«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Miss Grand International 2019» գեղեցկության միջազգային մրցույթում, որն անցկացվելու է Վենեսուելայում՝ հոկտեմբերի 9-26-ը։
«Միսս Աշխար 2017»-ից հետո սա միջազգային երկրորդ մրցույթն է, որին մասնակցում է Լիլին։ Հիմա գեղեցկուհին իր բոլոր ուժերը ներդրել է այդ մրցույթին Հայաստանը աժանապատիվ կերպով ներկայացնելու համար։
Լիլի Սարգսյանի հաղթանակը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանակներում։ Ինքը՝ Լիլին, հավատացնում է, որ իր մասնակցությունը պատահական էր, իսկ հաղթանակը՝ արդար։
«Անկեղծ ասած՝ երբեք չեմ երազել գեղեցկության մարցույթի մասնակցելու մասին։ Հենց նույն տարում, տեսնելով մրցույթի հայտարարությունը, միանգամից դիմեցի։ Ուրիշ նախասիրություններ եմ ունեցել․ սիրում եմ երգել, բայց պրոֆեսիոնալ չեմ զբաղվի, դա իմը չէ։
Բայց դերասանությամբ կցականայի զբաղվել։ Մանկուց առանձնահատուկ սեր եմ տածել սպորտի նկատմամբ, մինչև այսօր էլ ես ակտիվ զբաղվում եմ սպորտով։ Միշտ սիրել եմ «բոյեվիկ» կերպարներ ու հիմա էլ երազում եմ նման կերպար կերտել»,-անկեղծանում է Լիլին։
Շատերն են կարծում, որ գեղեցկության մրցույթներում մեծ նշանակություն ունի ծանոթն ու բարեկամը։ Անգամ վերջին հարցազրույցներից մեկում հայ գեղեցկուհիներից Անաստասիա Վիվտաշը, ով 2018 թվականին ներկայացրեց Հայաստանը Հնդկաստանում կայացած «Miss Supermodel Worldwide» գեղեցկության մրցույթում,անկեղծորեն արտահայտեց իր կարծիքը՝ խոստովանելով, որ հայկական գեղեցկության մրցույթներում բարեկամական կապերը մեծ դեր ունեն։
Սակայն Լիլին համաձայն չէ այդ տեսակետի հետ․
«Օ, կրկին բամբասանք։
Ես միայն մեկ բան կասեմ, իմ մասնակցության ժամանակ ես ժյուրիի անդամներից ոչ ոքին չեմ ճանաչել, նույնիսկ անունները չգիտեի, բայց հաղթեցի։
Չարախոսներից շատ բամբասանքներ եմ լսում՝ «դրա ի՞նչն է սիրուն», «գումարը է տվել և հաղթել», «հաստատ պալստիկ վիրահատությունների է դիմել», «վայ, ինչ ցածրահասակ է»։
Ես չեմ զայրանում․ ինչպե՞ս զայրանամ անգործ ու չինքնահաստատված մարդկանց վրա։
Ես չեմ բարկանում, հետևում եմ մտերիմներիս ու ինձ սիրելի մարդկանց տված ամենակարևոր խորհրդին՝ երբեք չկոտրվել»։
Իսկ այն հարցին, թե իր բնավորության ո՞ր գիծն առավելապես դուր եկավ հանձնաժողովի անդամներին և դարձավ Լիլիի հաջողության գրավականը, գեղեցկուհին վստահորեն պատասխանում է՝ բարությունը։
Հայաստանի գլխավոր գեղեցկուհիներից մեկը կարծում է, որ հայուհիներն այլազգի կանանցից տարբերվում են յուրահատուկ խարիզմայով, սակայն նա չի մոռանում նշել նաև հայրենակիցների բնավորության բացասական գծերը։
«Հայ կանանց մեջ կա մի գիծ, որը տանել չեմ կարողանում․ նախանձն է։ Նախանձ մարդիկ միշտ զբաղվում են բամբասկոտությամբ։ Նախանձ մարդը կարող է նաև չարագործություններ էլ անել։
Իմ կարծիքով կնոջը գեղեցկացնում է ինքնավստահությունն ու մարդկանց ներելու կարողությունը»,- ասում է Լիլին։
Իհարկե, «Միսս Արմենիա 2017» -ը չէր կարող առանձնահատուկ ուշադրության չարժանանալ հակառակ սեռի կողմից։ Գեղեցկուհու երկրպագուների մեծ մասը տղաներ են, ովքեր իրենց չափազանց մեծ ուշադրությամբ նրան մեկ րոպե անգամ հանգիստ չեն թողնում, սակայն Լիլին չի դժգոհում և կարծում է, որ լավ է ուշադրության կենտրոնում լինելը։
Իսկ իր երկրպագուների համար նա ուրախալի նորություն ունի․ գեղեցկուհու սիրտը դեռ զբաղված չէ, իսկ իր կողքին նա երազում է տեսնել տղամարդու, ով կլինի հոգատար ու կսիրի իրեն ամենից առավել։
Սակայն հիմա Լիլի Սարգսյանը տարված է միայն «Miss Grand International 2019» մրցույթին Հայաստանն ըստ արժանվույնս ներկայացնելու մտքով։
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի