«Ներսումս սեր է և փոթորիկ չկա». Լիլիթ Բասյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Սննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում պատասխանել է հետևորդներին հուզող հարցերին:

Հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես է նա հաղթահարում հիասթափությունները:

«Ես ծանր եմ տանում հիասթափությունները, բայց Աստված բացում է իմ աչքերը և ես շնորհակալ եմ, որ տեսնում եմ ամեն բան և դասեր քաղում: Այժմ իմ ներսում խաղաղություն է, սեր և փոթորիկ չկա»,- գրել է նա: 

Լիլիթը նաև որդու հետ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնց կից գրել է. «Ես և դու: Դու միշտ կարող ես քո բանալիով բացել իմ սրտի դուռը, քո ներկայությամբ և քո սիրով»: