Լուսինե Թովմասյանի անակնկալը քրոջը՝ Իրինա Թովմասյանին

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը և քույրը՝ «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը մեկնել են համատեղ հանգստի, որտեղ էլ Լուսինե Թովմասյանը անակնկալ է մատուցել քրոջը:

«Իրինային մեծ անակնկալ է սպասվում Հռոմում, որը մեկ ամիս է պատրաստում ենք: Հռոմում տան տիրոջ փոխարեն դուռը բացեց Իրինայի մանկության ընկերուհին, որին նա չէր տեսել 6 տարի: Նարինեն նախօրոք ժամանել էր Հռոմ և սպասում էր Իրինային՝ ծննդյան անակնկալ մատուցելու»,- Stories բաժնում տեղ գտած տեսանյութերին կից գրել է Լուսինե Թովմասյանը: