«Ինքնաթիռի միջադեպից հետո առնվազն երկու տարի ճամփորդելու եմ առանց որդուս». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստան գալու մասին

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը որդու՝ Գասպարի հետ եկել է Հայաստան, որպեսզի ծանոթացնի երեխային իր տատիկի հետ: Գրում է Tert.am Life-ը:

Դիմահարդարը պատմել է, որ ճանապարհը եղել է անտանելի, քանի որ Գասպարն ատում է ինքնաթիռները և չի կարողանում իրեն հանգիստ պահել: 

Գոհարը պատմել է, որ թռիչքից մի քանի օր առաջ սկսել է որդուն պատրաստել ճամփորդությանը. զրուցել է նրա հետ և բացատրել՝ ինչպես պետք է իրեն պահի։ Նրա խոսքով՝ թռիչքի օրն ինքը բավականին շուտ է արթնացել, որպեսզի ճանապարհի համար ուտելիք պատրաստի, խորհրդակցի մոր, դայակի հետ, պատրաստի համապատասխան խաղալիքներ, ֆլոմաստերներ, մատիտներ, փուչիկներ, բայց ոչինչ չի օգնել:

Գոհարը նշել է, որ օդանակավակայանում Գասպարը հրաժարվել է բարձրանալ ինքնաթիռ և նստել իր համար հատկացված աթոռին, իսկ բորդուղեկցուհիները նշել են, որ մինչև երեխան չնստի նրանք չեն կարող բարձրանալ: 

Կատարվածից հետո Գոհարը նշել է, որ սա իր կյանքի վատագույն օրերից էր և առնվազն մոտակա երկու տարին ճամփորդելու է առանց որդու: