Մաշ Իսրայելյանի և դստեր համատեղ առաջին տեսանյութը

Երգչուհի Մաշ Իսրայելյանը, որը նախորդ տարվա նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ Աննային, երեկ իրականացրել է դստեր հետ առաջին պրոֆեսսիոնալ ֆոտոշարքը, իսկ Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ նկարահանման ընթացքից, որին կից գրել է. «Իմ աղջիկ»:

Նշենք, որ դեռևս դստեր ծնվելուց առաջ երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ մինչ սեռը պարզելը մտածել է, որ որդի է ունենալու:

«Երեխայի սեռը պարզելուց առաջ անընդհատ մտածում էի, որ տղա եմ ունենալու, երազիս ևս տղայի եմ տեսել ու բոլորին ասում էի՝ տղա եմ ունենալու: Արարողությունից մեկ օր առաջ ամուսինս զանգահարեց ու ասաց՝ աղջիկ է ծնվելու, ու փաստորեն նա ճիշտ էր: Իսկապես, երբ տեսա վարդագույն ծուխ, զարմացած էի, քանի որ ողջ ընթացքում մտածում էի, որ տղա եմ ունենալու: Ուզում եմ ասել՝ երեխայի սեռը կարևոր չէ, կարևորը, որ առողջ բալիկ լինի»,- ասել է նա: