Այս աշնան ամենանորաձև գույները

Այս աշնանը նորաձև լինելու համար հարկավոր է ծանոթանալ սեզոնային միտումներին: Նորաձևության սիրահարներին բարդ ժամանակաշրջան է սպասվում, որովհետև պետք է կողմնորոշվել երեք գույների՝ կարմիրի, շականակագույնի և մոխրագույնի միջև:

Շականակագույնի բոլոր երանգներն իդեալական համապատասխանում են հասուն տարիքի կանանց: Այս գույնը խաղաղություն ու  վստահություն է հաղորդում մարու կերպարին:
Համադրելով այն մարմնագույն, սպիտակ և այլ բաց երանգների հետ՝ կարելի է ստանալ գործնական կնոջ հրաշալի կերպար, որը ստեղծում է հավասարակշռված, զուսպ տպավորություն: Հիշեցնենք, որ հոգեբանների պնդմամբ՝ շականակագույնի բոլոր երանգները մադրկանց մոտ առաջացնում են վստահության և մտերմության զգացողություն:

Մոխրագույնը կհամապատասխանի ավելի երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ վայելում են իրենց կյանքի թեժ ու խենթ ժամանակաշրջանն ու կարիք ունեն տարբերվելու ու անկրնելի տպավորություն թողնելու: Մոխրագույնը կարելի է համադրել գրեթե բոլոր գույների հետ՝ ստանալով վառ ու համարձակ կերպարներ: Մոխրագույնի բոլոր երանգները համապատասխանում են ըմբոստ, ինքնահաստատված բնույթով մարդկանց:

Գեղեցիկ համադրություններ կարելի է ստանալ նաև կարմիրի օգնությամբ: Կարմիրի բաց և մուգ երանգները կնոջը հաղորդում են նրբագեղություն ու կանացիություն: Եթե դուք պատարստվում եք գնալ ժամադրության, ապա առանց երկար մտածելու ընտրեք կարմիրը: