Իգոր Նիկոլաևը մեկնաբանել է իր վիճակը հոսպիտալացումից հետո

Իգոր Նիկոլաևը առաջին մեկնաբանությունն է տվել իր՝ սրտի կաթվածի կասկածանքով հոսպիտալացման մասին տեղեկություններին, որոնք ավելի վաղ շրջանառվում էին համացանցում։

«Իմ սիրելի բաժանորդներ, շտապում եմ տեղեկացնել, որ իմ ծանր վիճակի մասին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները որոշ չափով չափազանցված են։ Հետազոտություններ եմ անցնում, ինձ լավ եմ զգում, հուսով եմ մոտ ապագայում իմ հանդիսատեսին կհանդիպեմ նախատեսված համերգներին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար, աջակցության և բարի խոսքերի համար»,- գրել է կոմպոզիտորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իգոր Նիկոլաևին սրտի կաթվածի կասկածանքով հոսպիտալացնելու մասին։ Կոմպոզիտորը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։