Երգչուհու կյանքում եկել է ներդաշնակության և բացարձակ ինքնընդունման շրջան։ Վերջերս Սելենան մեղադրեց բոդիշեյմերներին, ովքեր քննադատում էին իրեն ավելորդ քաշի համար, իսկ այսօր նա նոր պոստ-մանիֆեստ է հրապարակել՝ հանուն բնականության և ինքնընդունման: Լուսանկարներում աղջիկը հայտնվել է անկաշկանդ տեսքով՝ առանց դիմահարդարման, ոճավորման ու ֆիլտրերի։
Սելենան ակնհայտորեն ոչ միայն չի փորձել այնքան կատարյալ երևալ, որքան կարմիր գորգի վրա, այլև կարծես միտումնավոր ցույց է տվել, որ ինքն էլ թերություններ ունի։ Նման ազնվությունը ոչ մեկին անտարբեր չի թողել. գրառման մեկնաբանություններում երգչուհու բաժանորդներն արդեն հազարավոր հաճոյախոսություններ են թողել նրան։
