«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը բարեգործական նպատակով աճուրդի կհանի իր՝ «Stop The Blockade» գրությամբ բաճկոնը: Երգչուհին այն կրել էր ALT 98.7 FM-ի համերգին՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված արցախցիների:
Ինստագրամի իր էջում նա հրապարակել է բաճկոնի լուսանկարը, որին կից գրել է. ««Stop The Blockade գրությամբ իմ բաճկոնը նվիրաբերում եմ AGBU-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)) դրամահավաքին, այն աճուրդի կհանվի շաբաթ օրը: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի Արաբկիրում գտնվող՝ AGBU-ի Երեխաների կենտրոնին»,-ինստագրամյան իր էջում հայտնել է Ռոզան»: