«Մենք վաղուց ընկերներ չենք». Ելենա Արշակյանը հրապարակել է Անի Երանյանի հետ արխիվային լուսանկար՝ շնորհավորելով ծնունդը

Օրեր առաջ դերասանուհի Անի Երանյանը տոնել է ծննդյան 32-ամյակը և ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է. «Բարև Անի: Դու մի տարով էլ մեծացար: Ապրիր ազնիվ ու արժանավայել, հպարտացիր քեզնով՝ դու շատ դժվարություններ ես հաղթահարում ամեն օր: Չկորցնես մարդ տեսակդ: Չհանձնվե՛ս: Երբե´ք: Ոչի´նչ անհնար չի: Ծնունդդ Շնորհավոր»:

Սցենարիստ և պրոդյուսեր Ելենա Արշակյանը դերասանուհու ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակել է արխիվային լուսանկար՝ շնորհավորելով դերասանուհին: 

«Մենք վաղուց ընկերներ չենք: Մի քանի օր է՝ մտածում եմ՝ ինչպես շնորհավորեմ ծնունդդ սոց. հարթակներում, ո՞ր նկարը դնեմ, ո՞նց գրեմ՝ ինձ համար հարազատ մարդու ծնունդն է, ինչ բառ գտնեմ նկարագրելու ու ասելու՝ ով ես դու ինձ համար: Ու հասկացա, որ մեր հարաբերության համար բառ չեմ գտնում: Մենք վաղուց ընկերներ չենք, դա ավելին է, իսկ այդ բառը չկա: Կանք ես ու դու, և մենք իրար ունենք այս կյանքում: Մենք աշխարհի ամենահարուստն ենք ու թող օրհնված լինի ծնունդդ, իմս: Ինչ եմ ցանկանում քեզ՝ դու գիտես:

Հ.Գ . այս նկարը 100 տարվա նկար է: Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ ծնողներիդ մարդ դաստիարակելու համար»։