«4 երեխա, 1 թոռնիկ». Անահիտ Կիրակոսյանը՝ ամուսնության 11 տարիների մասին

Դերասանուհի և երգչուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինն արդեն 11 տարի է` ինչ ամուսնացած են: Այս մասին դերասանուհին հայտնել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով հոլովակ ամուսնու հետ, որին կից գրել է.

«Արդեն 11 տարի միասին: 4 երեխա, 1 թոռնիկ:Վատ չի, չէ՞: Ասենք շնորհավոր»:

Նշենք, որ օրեր առաջ դերասանուհին ավագ դստեր հետ լուսանկարներ էր հրապարակել, որոնց կից գրել էր. «Ժամանակն իսկապես արագ է սլանում: Այսօր դու դարձար 21 տարեկան։Ուղիղ այնքան, որքան որ ես էի, երբ ձեռքդ բռնեցի ու քայլեցինք միասին, իսկ հիմա արդեն դու ունես քո հրաշքին: Հավատս չի գալիս՝ դեռ երեկ 9-ը տարեկան խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է և մայրիկ: Շնորհավոր ծնունդդ, Լաուրիկ: Վստահ եմ , որ կլինես իմաստուն կին ու լավ մայրիկ, իմ աղջիկ»: