Մարիամ Ադամյանը ցույց է տվել՝ ինչպես է Միկա Ղափլանյանը երգում առաջնեկի համար

Դերասան-ամուսիններ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը վերջերս են ծնողներ դարձել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 27-ին ծնվել է զույգի առաջնեկն, իսկ այս մասին հայտնել էր զույգի հարսնաքույրը՝ հրապարակելով հոլովակ, թե ինչպես է Մարիամի հետ գնում հիվանդանոց, իսկ հոլովակին կից գրել էր. «Ծնվեց մեր ճուտիկը»:

«Սթորի» բաժնում Մարիամը հայտնել է, որ նրանք աղջիկ են ունեցել՝ հրապարակելով առաջնեկի նվերներից մեկը, որին կից գրել էր. «Աղջկաս ամեն օրը սկսվում է նվերներով»:

Այսօր Մարիամը հրապարակել է հումորային հոլովակ, թե ինչպես է Միկա Ղափլանյանը երգում օրորոցային դստեր համար, իսկ հոլովակին կից դերասանուհին գրել էր. «Մեր երեխու օրորոցայինը Real Madrid-ի հիմնն է»: