«Միայն դու ես ինձ փրկում». Բրյուննետը ձայնագրման ստուդիայից լուսանկարներ է հրապարակել

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Բրյունետը:

Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է ձայնագրման ստուդիայից տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ նա աշխատում է իր պրոդյուսերի հետ միասին:

Նշենք, որ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն օրեր առաջ հայտնել էր, որ այս փուլում նրանք աշխատում են երգի և տեսահոլովակի վրա: