Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ով այժմ ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի և որդու հետ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանար է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարում երգչուհին կարճ, նեղ զգեստով է և ամառային բարձրակրունկներով, կերպարը լրացնում է վառ և ընդգծված դիմահարդարումը։ Երգչուհու երկրպագուները ևս դրական են գնահատել նրա տեսքը։ «Հրաշք», «Ձեր գեղեցկությունը ձեր բարության մեջ է», «Չկա ձեր նմանը, դուք ամենալավն եք»,- գրել են Հռիփսիմեի ինստագրամյան էջի հետևորդները։