Դու դեռ պետք է հորինես ապագայի հեռուստատեսությունը. Թինա Կանդելակին շնորհավորել է Գարիկ Մարտիրոսյանին

TNT հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թինա Կանդելակին ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկին՝ հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին:

«Երևի քեզ շատերն ասել են, որ դու նման ես Ալ Պաչինոյին։ Եվ այստեղ հարցը միայն արտաքին նմանությունը չէ։ Այստեղ հարցը ինտելեկտուալ նմանությունն է, այլ կերպ ասած՝ խոսքը մասնագիտության մեջ գրեթե վերացած տեսակի մասին է։

Մոդայիկ է դարձել մտածելը, որ հագուստը, մեքենաներն ու «լայքերը» ամեն մեկին դարձնում են միլիոնների կուռք, բայց ես վստահ եմ, որ այս խելագարությունն ընդամենը տեխնոլոգիական առաջընթացի անցողիկ մասն է։

Ոչ ոք դեռ չի չեղարկել կրթությունը, ինտելեկտը և սեփական աշխարհայացքը, ինչի պակասը դու չունես: Դու եղել ես ամենազիլ կատակերգական շոուի ակունքներում և դեռ շարունակում ես զարմացնել մեզ բոլորիս քո նոր նախագծերի հաջողությամբ՝ «Ինքնահեգնանք»-ից (Самоирония) մինչև «Քաղցրիկը» (Конфеткa):

Առողջություն և ոգեշնչում եմ մաղթում, հարգելի @martirosian_official, դու դեռ պետք է հորինես ապագայի հեռուստատեսությունը, քանի որ դու այն քչերից ես, ով կարող է այն դարձնել բարի, խելացի և ինքնահեգնական: Ծնունդդ շնորհավոր», – գրել է Կանդելակին՝ կցելով համատեղ լուսանկար: