«Նա ծնվել է սիրո օրը». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Հրաչյա Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանն այսօր տոնում է ծննդյան 62-ամյակը: 

Դերասանի դուստրը՝ երգչուհի Սիրուշոն, ինստագրամյան իր էջում հրապարակել է հոր հետ լուսանկար՝ շնորհավորելով նրան:

«Շնորհավոր ծնունդդ, պապ: Նա ծնվել է սիրո օրը»,- գրել է Սիրուշոն: