Չգիրանալու 7 խորհուրդ՝ Նազենի Հովհաննիսյանից

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է 7 կետով, որոնք, նրա խոսքով, կօգնեն չգիրանալ: 

«1. Բոլոր հոգեբանները նշում են, որ «գիրությունը» նախ ուղեղից է, ինչպես, որ ամեն բան մեր օրգանիզմում. յուրաքանչյուր շեղում կամ հիվանդություն: Ուրեմն պետք է ուտել ամեն բան:

2. Ուտել, բայց քիչ չափաբաժնով, եթե տվյալ սննդամթերքը ծանրացնում է ձեր օրգանիզմը,

3. «Սիրտս ուզում է» արտահայտությունը 100% աշխատում է, ուրեմն ինչ-որ կոնկրետ ուտելիքի կամ միկրոօրգանիզմների կարիք ունեք, եթե ուզում եք այս կամ այն մթերքը:

4. Բացի օգտակարից, մթերքն իրոք պիտի համեղ ուտեք, որ յուրացվի ամբողջությամբ ու կարևորը ուղեղով էլ հագենաք:

5. Ոչ թե զսպեք ձեզ՝ «մի կերպ» չուտելով, այլ զբաղեցրեք ուղեղը այլ օգտակար բաներով, որ հենց այնպես ու անընդհատ մի բան չուտեք: 

6. Չի կարելի, մի կեր, չանես, չի մարսվում: Մի խոսքով այս անհամար «չ»-երը միայն վնասում են մեզ, ավելի լավ է շեղվել դրականով, բայց, անընդհատ ուտելով էլ հաստատ ոչ օգտակար գործ, ոչ էլ օրգանիզմին լավություն կանեք. զուսպ, կիրթ ուտելն ու ժամանակին սեղանից վեր կենալը շատ կարևոր է:

7. Դանդաղ ծամել, չնայել յութուբ, կինո կամ եսիմ ինչ՝ ուտելու ընթացքում, ու վերջին պատառը վերցնելուց առաջ մի պահ դադար դալ: Ուղեղին ավելի ուշ է հասնում մեր հագեցած լինելու փաստը, իսկ առհասարակ, ես սիրում եմ, երբ լավ մարդիկ մի քիչ թմբլիկ են լինում: Չեմ պահում երբեք դիետաներ
ու կատեգորիկ չեմ հավատում դետոքս կոչվող ծրագրերին: Մարդն իրեն, իր օրգանիզմն ու իր հոգին լիարժեք պիտի ճանաչի, ու փորձի կառավարել նախ ինքնուրույն:
Իսկ պահի տակ մի ամբողջ մատնաքաշ կամ շոկոլադե սալիկ բոլորն էլ ուտում են: Մարդ ենք, երբեմն դա էլ է պետք: Կարևորը չմնալ «դրա տակ»:

Հ.Գ. ՎալենԾինի պատրաստվողներին ասեմ, որ ամենից շատ չաղացնում են այն տարօրինակ ու քաղցր ալկոհոլային խմիչքները ու անիմաստ սրտիկային քաղցրեղենները»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը: