Արևիկ Ուդումյանը միշտ հանդես է գալիս էլեգանտ և կանացի կերպարներում՝ ընդգծելով իր գեղեցիկ տեսքն ու վարքը։ Հաղորդավարուհին թարմացրել է իր ինտագրամյան էջը՝ հրապարակելով մի շարք լուսանկարներ։ Նկարներում Արևիկը նուրբ դիմահարդարմամբ է և որպես աքսեսուար կրում է ժամացույց, խոշոր քարով մատանի և վզնոց՝ կախազարդով։
«Սկզբում մտածում էի՝ կյանքը շատ ուրախ է, հետո իմացա, որ՝ ոչ: Իսկ հետո իմացա ամենակարևորը… Այնքան շատ են այս մոլորակում խնդիները, որ անգնահատելի հատկություն է գեղեցիկը ստեղծելը, տեսնելը, վայելելը»,- նկարներին կից գրել է Արևիկ Ուդումյանը։