«Դու սիրում ես, երբ ժպտում են, իսկ ես սիրում եմ քեզ». Սոֆի Դևոյանի և Զարուհի Բաբայանի նոր տեսանյութը

Համացանցում վեջին շրջանում բավականին տարածված է «Me Gustas Tu» թրենդը: Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերը և երգչուհի Զարուհի Բաբայանը սոցցանցերի իրենց էջերում հրապարակել են համատեղ տեսանյութ, որտեղ Սոֆին սեր է խոստովանում մայրիկին, իսկ երգչուհին մեկնաբանությունների բաժնում գրել է, որ շատ հաճելի անակնկալ էր:

Նշենք, որ Զարուհի Բաբայանը, ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանները հաճախ են ներկայանում համատեղ հոլովակներով և ֆոտոշարքերով՝ հանդես գալով ոճային և հետաքրքիր կերպարներով։