Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ: Գրում է Tert.am Life-ը։
Հետևորդների մի շարք հարցեր կապված են երգչուհու առաջնեկի՝ Մարիի հետ, և նրանք խնդրել են դստեր հետ լուսանկարներ հրապարակել: Երգչուհին հրապարակել է փոքրիկի հետ լուսանկար, բայց թաքցրել դեմքը՝ ասելով, որ փոքրիկը լավ է:
Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ու՞մ է նման փոքրիկը:
«Երկուսիս, բայց կարծում եմ՝ փոքրիկն Էմիլին ավելի շատ է նման»,- պատասխանել է նա: