Երգչուհի Նարե Գևորգյանը, ով ևս սեպտեմբերի 8-ին ներկա էր դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ծննդյան խնջույքին, նոր լուսանկարներ է հրապարակել այդ օրվանից։ Լուսանկարներում Նարեն հոբելյարի՝ Մարինկայի հետ է։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Նկարում երգչուհին սպիտակ, նեղ, երկար, էլեգանտ զգեստ է կրում՝ ամառային բարձրակրունկներով։
«Բարով ես ծնվել կապուտաչյա իմ հրեշտակ»,- լուսանկարներին կից գրել է Նարե Գևորգյանը։