Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)

Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Քրիստինա Հովհաննիսյանին։ Քրիստինան դրական պատասխան է տվել։

Առաջարկության գեղեցիկ տեսանյութը տեղ է գտել Գևորգի Ինստագրամի էջում։ «She said yes»,- հոլովակը կարճ մեկնաբանել է երգիչը։

Նշենք, որ զույգն այս շրջանում միասին նկարահանվում է «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։