Բժիշկ-կոսմետոլոգ Նատալյա Նիկոլաևան Gazeta.Ru-ի հետ զրույցում բացատրել է՝ ինչու է ցելյուլիտը որպես կանոն առաջանում միայն կանանց մաշկին և ինչու տղամարդիկ չեն բախվում այս խնդրին։
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա պայմանավորված է էպիդերմիսի հաստությամբ։ Բացի այդ, տղամարդկանց մաշկն ունի նաև այլ առանձնահատկություններ։ Օրինակ՝ նրանց մաշկն ավելի շատ կոլագենային մանրաթելեր է պարունակում։
Բացի այդ, տղամարդկանց մաշկը ժամանակից շուտ չի կորցնում խտությունը, իսկ տուրգորը չի նվազում, ինչն օգնում է պահպանել երիտասարդությունը։
«Սա հանգեցնում է նրան, որ տղամարդկանց մոտ մաշկի թուլացմամբ դրսևորվող ծերացումն ավելի ուշ է ի հայտ գալիս», – մեկնաբանել է Նիկոլաևան: