Ռաֆայել Երանոսյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին

Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մեծամորի տարածքում բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։

Ռաֆայել Երանոսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադրձել է իրավիճակին՝ գրառում անելով. «Սիրելի հետևորդներ, զգացված եմ ձեր ուշադրության և անհանգստության համար, փառք Աստծո ամեն բան նորմալ է, ես և մյուս մեքենայի վարորդը և ուղևորները ողջ և առողջ ենք: Աստված բոլորիս պահապան»: