Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին լուսանկարվել է հունական Vogue-ի մարտ ամսվա համարի համար: 58-ամյա գեղեցկուհուն լուսանկարել է այդ ոլորտում հայտնի Էլեն ֆոն Ունվերթը։
Ամսագրի շապիկի լուսանկարում Բելուչին կեցվածք է ընդունել Chanel-ի բաճկոնով, Courtois Paris գլխարկով և Falke գուլպաներով։ Մինչդեռ մյուս լուսանկարում դերասանուհին երկար վերարկուի միջից ի ցույց է դնում սլացիկ ոտքերը:
Մոնիկա Բելուչին Vogue-ի հետ զրույցում խոսել է Հունաստանի հետ իր ամուր կապերի, հասարակության և կինոարդյունաբերության մեջ կնոջ դիրքի, ինչպես նաև իրեն այդքան բնորոշ կանացիության մասին:


