3.33 խմբի ռեփեր A’Chilla-ն՝ Նարեկ Հովսեփյանը, 2021 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա սիրելին՝ Լյուսին, լուսանկարներ էր հրապարակել ամուսնության օրվանից և հայտնել, որ իրադարձությունը տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 11-ին։
Երեկ ռեփերն, իր անձնական էջում լուսանկար հրապարակելով, հայտնել է, որ լույս աշխարհ է եկել նրանց որդին։
«Նայելով ապագայի աչքերին։ Վիլյամ Լուկա Հովսեփյան»,- լուսանկարին կից գրել է նա։