Կայն Բուֆոնժ
Կայնը դպրոցական տարիքում շատ էր բարդույթավորվում իր առանձնահատկության պատճառով: Երիտասարդի աչքերի տարբեր գույնը անտարբեր չի թողնում ոչ ոքի, սակայն շատերը կարծում էին, որ նրա մեկ աչքը կույր է:
«Աֆրիկացու համար բավականին դժվար է նման արտաքին ունենալը: Շատ ծեր մարդիկ, ովքեր դեռ չեն ձերբազատվել սնահավատություններից, կարծում էին, որ ես անիծված եմ և թույլ չէին տալիս, որպեսզի իրենց թոռները կամ երեխաները շփվեն ինձ հետ»,- անկեղծանում է Բուֆոնժը:
Բուֆոնժը բնածին հետորոքրոմիա ունի, ինչը անհավասար գույնի բաշխում է աչքերից մեկի ծիածանաթաղանթի մասում:
Այն չի ազդում առողջության վրա և ունի միայն ֆիզիկական դրսևորում:
Մուստաֆա Սայիդ
Մուստաֆա Սայիդն իր առանձնահատկության պատճառով ընդհանրապես չի հաճախել դպրոց: Ապահոված ծնողների շնորհիվ նա կարողացել է անցնել տնային ուսուցման: Մուստաֆան բժիշկ է և կրթվել է Ֆրանսիայի լավագույն համալսարաններից մեկում:
«Շատ ժամանակ հիվանդներն ինձ անվստահությամբ են նայում՝ մտածելով, որ եթե ես լավ բժիշկ լինեի, ապա ինքս ինձ կկարողանայի բուժել»,- պատմում է Սայիդը:
Սայիդի հիվանդության անվանումը վիտիլիգո է:
Վիտիլիգոն երկար ընթացք ունեցող հիվանդություն է, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են:
Չժան Ջան
Հմայիչ չինացի Չժանն ունի 195 սմ հասակ, սակայն նրա քաշը 64 կգ է:
Տարիներ առաջ, փորձելով ազատվել ավելորդ քաշից, Չժանն իր համար նոր խնդիր է ստեղծել: Երկար ժաանակ է, ինչ տղամարդը պայքարում է անորեքսիայի դեմ, ինչն անկանոն սննդակարգի ու խիստ դիետաների հետևանքն են:
Ջանի պնդմամբ՝ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել, սակայն նա չի հուսահատվում շարունակում է պայքարել և պահանջված է մոդելային բիզնեսում: