Հայազգի ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է ոճային փոփոխություն։ Գոհարը փոխել է մազերի գույնը, ինչի մասին հայտնել է իր ինստագրամյան էջում հրապարակած լուսանկարների միջոցով։ Նախկին սև գույնին փոխարինելու է եկել մոխրագույնը՝ վարդագույնի երանգներով։ «Ձեզ չի՞ թվում, որ այս գույնը մնացած բոլորից ավելի շատ է սազում»,- հարցով դիմել է դիմահարդարը իր ինստագրամյան հետևորդներին։