Անջելինա Ջոլին դստեր՝ Զահարայի հետ Նյու Յորքում

Անջելինա Ջոլին և նրա ավագ դուստր Զահարան օրն անցկացրել են միասին Նյու Յորքում։ Պապարացիները նրանց լուսանկարել են զբոսանքի ժամանակ։ Զահարան ելքի համար ընտրել է կապույտ ջեմփեր, նեղ ջինսեր և սպորտային կոշիկներ։

Ինքը՝ դերասանուհին, ավելի խիստ ու էլեգանտ տեսք է ունեցել։ Նա համադրել է լայն մոխրագույն տաբատը սև կաշվե կոշիկներով և մոխրագույն բրդյա վերարկուով և թաքնվել է արևային ակնոցի հետևում լուսանկարիչներից և երկրպագուներից: Ծավալուն YSL պայուսակը լրացրել է տեսքը:

Անջելինա Ջոլին անցած կիրակի է մեկնել Նյու Յորք և նրան օդանավակայանում նկատել են առանց երեխաների, հայտնում է Daily Mail-ը: Հիշեցնենք, որ դերասանուհին և նրա նախկին ամուսին Բրեդ Փիթն ունեն վեց երեխա՝ որդեգրված Փաքսը, Մեդոքսը և Զահարան և կենսաբանական՝ Շայլոն, Վիվիենն ու Նոքսը: Հայտնի է, որ Փիթն արդեն նրանց է ներկայացրել իր նոր ընկերուհուն՝ Ինես դե Ռամոնին։