«Նա դարձավ ինձ համար հայր՝ տալով այն ամենն ինչ հայրս չէր տվել». Լիլուի գրառումը լուսահոգի սկեսրայրի մասին

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն հունվարի 30-ին տեղեկացրել էր, որ մահացել է իր սկեսրայրը:

Երգչուհին հրապարակել է արխիվային տեսանյութ իր հարսանիքից, որտեղ պարում է սկեսրայրի հետ, իսկ հոլովակին կից գրել է.

«3 տարի առաջ ծանոթացա մի մարդու հետ, ով դարձավ իմ Հայրն ու ընկերը։ Նա կարողացավ լցնել հոգուս դատարկությունն անսահման ջերմությամբ։ Հաճախ եմ լսում, որ անփոխարինելի մարդ չկա, բայց հավատացնում եմ՝ կա ու այն մարդն է, ով դարձավ իմ հայրն ու ինձ տվեց այն ամենն, ինչ հայրս չէր տվել ու լրացրեց նրա բացը։ Նա ամենառաջինն էր, ով գրկաբաց ինձ ընդունեց։ Նա այն մարդն է, ում մեջ խտացած են մարդկային ամենաբարի և դրական հատկանիշները։ Ես նրա մեջ անգամ պապիկի կարոտ էի առնում, երբ տեսնում էի, թե ինչպես էր խաղում բալիկներիս հետ։

Գիտեմ, որ հիմա շատերի համար անհավատալի կթվա, բայց անսահման շատ եմ սիրում նրան և, այո, եթե դիմացինդ օժտված է մարդկային ամենավեհ արժանիքներով՝ ակամա խոնարհվում ես և իսկապես պաշտում նրան։ Լավ ամուսին, լավ հայր, ամենաբարի պապիկ: Վստահաբար ասում եմ, որ աշխարհը կորցրեց քայլող բարության, ուրախության և ջերմության։ Ամենահյուրասեր մարդն իր շուրջը կարող էր համախբել օտարազգի մարդկանց և սեր սփռել։ Արտաքուստ խրոխտ և հզոր տղամարդու հոգին այնքան փխրուն էր: 3 տարվա մեջ սովորեցրեց ամենակարևորը՝ միշտ մնալ ամուր կանգնած և երբեք չկոտրվել։

Պահելու ենք փոխանցածդ՝ մենք խեղճանալու և կոտրվելու համար չենք, պապ ջան, որովհետև չէիր հանդուրժի: Անչափ եմ սիրում նրան, չափից շատ։ Անվերջ շնորհակալ եմ այսքան սեր տալու համար։ Ես համոզված եմ, որ նրա հոգին լույսերի մեջ է ապրում, որովհետև Աստվածընտրյալ է։ Այնքան շնորհակալ եմ, որ ինձ տեսել է որպես արժանի կին իր որդու համար և վստահել է ինձ, իսկ ես այդ խոստումը մինչև վերջ կպահեմ ու կլինեմ արժանի։ Մենք սիրում ենք քեզ, ՊԱՊ»: