«Այս կյանքում վստահում եմ միայն ինձ». Նարե Գևորրգյանը՝ հիասթափության, ԱՄՆ-ում կայցած համերգների և Հայաստան վերդառնալու մասին

Երգչուհի Նարե Գևորգյանը վերջերս մեկնել էր շրջագայության Միացյալ Նահանգներ, որտեղից ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է կայացած համերգների և ԱՄՆ-ի մասին:

Նարե Գևորգյանն արդեն Հայաստանում է և հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ՝ տեղեկացնելով, որ երջանիկ է վերադառնալ հայրենիք: 

Հետևորդները հետաքրքրվել են երգչուհու անձնական կյանքից և հետաքրքրվել՝ արդյո՞ք երգչուհին նշանված է եղել:

«Երբեք նշանված չեմ եղել»,- պատասխանել է երգչուհին:
Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ինչպես է Նարեն ներում մարդկանց, իսկ նա պատասխանել է՝ պարզապես ներում է և անցնում եմ առաջ:

Վստահության հարցին էլ երգչուհին պատասխանել է՝ վստահում է միայն ինքն իրեն: