Կանխարգելիչ բժշկության կլինիկայի բժիշկ Նատալյա Զուբարյովան իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ավելորդ կիլոգրամների խնդրին՝ նշելով որոնք են ամռանը քաշի ավելացման գլխավոր պատճառները։
Մասնագետի խոսքով՝ ամռանն ավելորդ կիլոգրամների գլխավոր պատճառը ծարավը քաղցր ըմպելիքներով հագեցնելու սովորությունն է։ Ընդ որում՝ մարդն ինքն էլ չի նկատում՝ ինչ քանակությամբ հեղուկ է օգտագործում։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել լիմոնադներից, կվասից կամ գարեջրից՝ նախապատվությունը տալով բացառապես մաքուր ջրին։
«Երկարած օրերը նպաստում են ուշ քնելուն, ինչն էլ իր հերթին ավելորդ անգամ սառնարանի մոտ է «տանում»։ Շոգ ժամերին ախորժակը նվազում է, մինչդեռ սենյակում ջերմաստիճանը նվազեցնելով մենք նպաստում են բնական մեխանիզմների խանգարմանն ու սնվում ենք արջի նման։ Սա ևս մի պատճառ է օդորակիչների գործածությունը չչարաշահելու համար», – նածազգուշացրել է մասնագետը։
Նա նաև ընդգծել է, որ ամռանը առողջության համար շատ օգտակար զբոսանքները հաճախ ուղեկցվում են պաղպաղակով կամ որևէ այլ աղանդերով, ինչը նույնպես նպաստում է քաշի ավելացմանը։ Բացի այդ, շոգ եղանակին ավելորդ կիլոգրամների կուտակմանն են նպաստում նաև մարզումները ժամանակ առ ժամանակ դադարեցնելն ու շոգ եղանակին հաճախ առաջացող այտուցները։