Հայկական «ՊռեԳոմեշը»՝ Փարիզի նորաձևության շաբաթին (լուսանկարներ)

Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» զարդերի բրենդը մասնակցել է Փարիզի նորաձևության շաբաթին: Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է կուլիսային մի քանի կադր՝ ավելացնելով, որ շուտով կլինեն նոր լուսանկարներ և ավելի շատ մանրամասներ:

«Մենք պաշտոնապես Փարիզի նորաձևության շաբաթի մի մասնիկն ենք։ La Galerie Bourbon-ում անցկացված շոուն հրաշալի էր։ PreGomesh-ն այնքան շատ է սիրվել բոլորի կողմից», – գրված է գրառման մեջ: