«Միսս Երևան» գեղեցկության մրցույթում հաղթել է Անի Պետրոսյանը

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլում ժյուրիի անցկացրած քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Անի Պետրոսյանը։

Առաջին վիցեմիսս ճանաչվեց Մելինա Գիգոյանը, երկրորդ վիցեմիսս` Մարիամ Մելիքյանը։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Լիլիթ Գևորգյանը։ Բոլոր մասնակիցներին շնորհվեց «Երևանի սիրուն աղջիկ» տիտղոսը։

«Մոդելային սպարեզը ինձ համար կյանքի նոր փուլ է։ Կարծում եմ՝ շատ լավ կստացվի իմ քայլերն այստեղ։ Ես ապահով ձեռքերում եմ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Անի Պետրոսյանը։

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հաղթողը թագից բացի ստացավ նաև 7–օրյա ուղևորություն դեպի նորաձևության մայրաքաղաքներ Միլան, Փարիզ։

Նշենք, որ գեղեցկության մրցույթի թագի համար պայքարում էին 19 գեղեցկուհիներ։