Օվկիանոսի ամենայուրահատուկ բնակիչը

Ծովաձիերը մինչ այսօր օվկիանոսի բնակիչների մեջ ամենառանձնահատուկն են, որովհետև սրանք կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչներն են, որտեղ հղիանում են ոչ թե էգերը, այլ արուները։
Ծովաձիու վերարտադրողական գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ արուն ու էգն հանդիպում են և սկսում են «պարել»: Խաչասերման բուն ակտից մի քանի օր առաջ երկու ձկները (այո, դրանք ձկներ են) հանդիպում են` միասին պարելու համար:
Նրանք երբեմն պոչով  միևնույն խոտի խուրձն են բռնում  և միասին պտտվում դրա շուրջ:
Գիտնականները կարծում են, որ այս սիրաբանությունն ու «պարը» սինխրոնացնում են երկու ձկների շարժումները: Սա նախապատրաստում է արուին ձվերն ընդունելու, իսկ էգին` ձվադրման համար:

Առաջին ծովաձիերը հայտնվել են Երկրի վրա մոտ 13 միլիոն տարի առաջ: Ծնվելուց անմիջապես հետո ծովաձին հեռանում է ծնողներից:
Ծովաձիերի աչքերը միաժամանակ կարող են տարբեր կողմեր նայել․
քամելեոնների պես նրանք էլ կարող են փոխել իրենց գույնը: Այս կենդանիները չունեն ստամոքս, այդ պատճառով նրանք անդադար սնվում են: