Երիտասարդ մաշկի գաղտնիքը

Մարդու մաշկը ենթարկվում է տարիքային փոփոխությունների` պայմանավորված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների ազդեցությամբ:  Ծերությունը հնարավոր չէ կանխել, բայց դրա ընթացքը կարելի է դանդաղեցնել։
Ապացուցելու կարիք չունի այն միտքը, որ մարդու օրգանիզմի համար առավելապես օգտակար է այն ամենն, ինչ տրվում է բնության կողմից։ Կարիք չկա օգտագործել քիմիական դեղամիջոցներ, եթե ավանդական բժշկությունն առաջարկում է յուրաքանչյուր խնդրի առավել արդյունավետ ու անվտանգ տաբերակը։

Մաշկի երիտասարդացման համար կարող եք օգտագործել բրնձով դիմակ։
Բրինձը եփեք, քամեք, ջուրը պահեք: Բրնձի մեջ ավելացրեք 1 ճ/գ տաք կաթ և 1 ճ/գ  տաք մեղր:
Դիմակը քսեք մաքուր և չոր  մաշկին:  Թողեք այն դեմքի վրա այնքան, մինչև որ լիովին չորանա, որից հետո լվացեք այն բրնձի ջրով:

Բրնձի ջուրը հարուստ է հակաօքսիդանտային ուժեղ հատկություններով: Այն շատ օգտակար է պիգմենտային գունակների ու մաշկի բորբոքային պրոցեսների հեռացման համար: Օգտագործեք այն  նաև արևայրուք ստանալուց առաջ, քանի որ այն խոնավեցնում է մաշկն ու կանխում է նոր կնճիռների առաջացումը:

Օպտիմալ արդյունք ստանալու համար կարող եք այն օգտագործել շաբաթական 1 անգամ: