Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնելու է Բրյունետը. երգչուհին տեղեկացրել է՝ ինչ երգով է ներկայանալու: Երգի անունն է «Future Lover»: Երգը ներկայացվելու է հանրությանը մարտի 15-ին:
«Գիտեմ, որ բոլորս շատ երկար ենք սպասել իմ երգի թողարկմանը, և այդ սպասմանը շատ շուտով վերջ կտրվի։ Այս ամբողջ ամիսների ընթացքում ես գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը՝ թե որպես արտիստ, թե որպես մարդ։ Հուսով եմ՝ այս երգը կդիպչի ձեր սրտերին, ինչպես որ իմ դեպքում է եղել։ Future Lover-ը կթողարկվի չորեքշաբթի օրը՝ մարտի 15-ին»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։
«Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային օրերն են՝ մայիսի 9-ը, 11-ը և 13-ը։ Բրյունետը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին։