Գրեթե բոլորիս անհանգստացնում են բշտիկները․ դրանք անցանկալի են բոլորիս համար, փչացնում են մեր մաշկը և նյարդայնացնում են մեզ։ Մասնագետներն առաջարկում են պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք ոչ երկար ժամանակ, ոչ էլ մեծ ծախսեր են պահանջում: Այս դիմակները դուք կարող եք պատրաստել տնային պայմաններում ու ստանալ իդեալական արդյունք։
Թարմ խնձորից մի կտոր կտրեք: Դրեք այն եռացող ջրի մեջ, թողեք 3-5 րոպե, որպեսզի փափկի: Հանեք ջրից և տաք խնձորի կտորը դրեք բշտիկի վրա, թողեք 20 րոպե: Արեք այս ամենը գիշերը: Առավոտյան բշտիկի հետքն անգամ չի մնա:
Պարզվում է, որ խնձորը հիանալի սպանում է բակտերիաներին և պաշտպանում բորբոքումներից, վարակներից:
Մեղրը ոչ միայն տարվա ձմեռային եղանակի օգնական է, այլև բշտիկների դեմ պայքարի կատարյալ միջոց։ Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է չորս ճաշի գդալ մեղր, չորս ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ձվի դեղնուց։ Նշված բաղադրիչները լավ խառնեք, ու ստացված զանգվածը քսեք դեմքին։ Պահեք 20 րոպե ու լվացեք։
Արդյունքը կապշեցնի ձեզ։