Ռիհանան, Նիկոլ Քիդմանը, Սալմա Հայեկը և մյուսները՝ Օսկար 2023-ի «կարմիր գորգին»

Երևանի ժամանակով վաղ առավոտյան ավարտվեց տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը` Ամերիկյան կինոակադեմիայի 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Արձանիկների քանակով այս տարի առաջատարն «Ամեն ինչ ամենուր և միանգամից» կինոֆենոմենն է (11 անվանակարգերից՝ 7 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար):

Հարկ է նշել, որ այս տարի միջոցառումն անցավ առանց ավանդական կարմիր գորգի։ Կազմակերպիչներն այն փոխարինել էին շամպայնի գույնի գորգով։ Եվ չնայած այն բավականին տարօրինակ տեսք ուներ, այնուամենայնիվ չէր խանգարում աստղերին ցուցադրել իրենց շքեղ տեսքը: Միջոցառման հյուրերն էին՝ Ռիհանան, Նիկոլ Քիդմանը, Կառա Դելևինը, Միշել Ուիլյամսը, Անտոնիո Բանդերասը, Քեյթ Բլանշեթը, Քեյթ Հադսոնը, Պեդրո Պասկալը, Քոլին Ֆարելը, Սալմա Հայեկը, Էնդրյու Գարֆիլդը, Հոլի Բերին, Միշել Յեոն, Դուեյն Ջոնսոնը, Էմիլի Բլանտը, Ջեսիկա Չեսթեյնը, Ջենիֆեր Քոնելլին, այլք: