«Երեկ ԱՄՆ-ում հանրահայտ Օսկար մրցանակաբաշխության փակ դիտմանը ներկայացրեցի իմ նոր երգը». Մերի Հակոբյան

Դերասանուհի, երգչուհի Մերի Հակոբյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.

«Երեկ ԱՄՆ-ում հանրահայտ OSCAR մրցանակաբաշխության փակ դիտմանը ներկայացրեցի իմ նոր երգը, որի պրեմիերան կլինի ապրիլ ամսին: Սա անչափ կարևոր ու պարտավորեցնող ելույթ էր, քանի որ տարածքում ամերիկյան կինոշուկայի ու երգարվեստի առաջատար դեմքերն էին:
Հույս ունեմ՝ լավ ելույթ եմ ունեցել»: