«4 երազանք» բազմասերիանոց ֆիլմը հեռուստաէկրաններին է վերադառնում նոր եթերաշրջանով: Եթերաշրջանում ներգրավված են դերասաններ Միկա Ղափլանյանը, Արմեն Ջրբաշյանը, Նարեկ Ղարիբյանը, Շուշան Ստեփանյանը և այլք:
Երեկ հրապարակվել է ֆիլմի նոր սաունդրեքը, որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: