Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը վաճառքի է հանել ուշագրավ դիզայնով մարզակոշիկներ, որոնք, ինչպես գրում է Daily Mail-ը, նման են աղբի սև տոպրակների:
Հատկանշական է, որ դրանք վաճառվում են ավելի քան 1100 դոլարով:
Նշվում է, որ համացանցի օգտատերերը շտապել են քննադատել Dolce & Gabbana-ի նորույթի դիզայնն ու նման բարձր գինը:
«Մարզակոշիկ՝ աղբի տոպրակի տեսքով և այսքան թա՞նկ»,- գրել է օգտատերերից մեկը:



