Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Օրեր առաջ գեղեցկուհին ուրախացրեց իր երկրպագուներին՝ հրապարակելով էլեգանտ ու կանացի լուսանկարներ հարսանյաց զգեստով: Երգչուհին ունի սեփական բրենդն ու ներկայացրել է երկրպագուներին իր նոր՝ հարսանեկան հավաքածուն:
Այս մասին նա իր ինստագրամյան էջում գրել է.
«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»: