Մոնիկա Բելուչին զարդարել է Wall Street Italia Style Magazine ամսագրի շապիկը (լուսանկարներ)

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է Wall Street Italia Style Magazine ամսագրի շապիկին։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են ամսագրի Instagram-ի օգտահաշվում:

58-ամյա Մոնիկա Բելուչին կեցվածք է ընդունել կիպ բոդիով, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ 

«Մոնիկա Բելուչի՝ հիպնոսացնող, աստվածային, գերող Իտալիայի խորհրդանիշը»,- գրված է շապիկին։