Balenciaga-ն թողարկել է 5000 դոլար արժողությամբ անցքերով կոստյումներ

Իսպանական հայտնի նորաձևության տունը, որը իմնադրվել է 1919 թվականին իսպանացի դիզայներ Կրիստոբալ Բալենսիագայի կողմից Սան Սեբաստիանում և ներկայումս գտնվում է Փարիզում, Balenciaga-ն հանրությանը ներկայացրել է անցքերով կոստյումներ: Ապրանքանիշի պաշտոնական կայքում հայտնվել են նոր հանդերձանքները։

Բաճկոններն ու շալվարները պատրաստված են ճապոնական ջինսից։ Դրանց արժեքը հինգ հազար դոլար է։ Հագուստը բաղկացած է սև մեծ չափսերով բաճկոնից և լայն տաբատից։

Իրերի առջևի հատվածում կան շագանակագույն բծեր, իսկ հետևի մասում անցքեր են արված։

«Խիստ մաշված և կեղտոտ էֆեկտ»,- ասվում է ապրանքի նկարագրության մեջ։