Նաոմի Քեմփբելը ոչ միայն սուպերմոդել է, այլև հիանալի մայր։ Նա, ինչպես շատ աստղեր, անհանգստանում է իր փոքրիկ դստեր անվտանգության համար, ուստի պաշտպանում է նրան և թաքցնում հետաքրքրասեր աչքերից։ Այնուամենայնիվ, նա դեռ երբեմն ուրախացնում է երկրպագուներին ժառանգորդուհու լուսանկարներով: Օրերս հայտնին ցույց է տվել, թե ինչպես է մեծացել իր փոքրիկը։
Նաոմին մի շարք նկարներ է հրապարակել Ինստագրամ սոցիալական ցանցում։ Լուսանկարներից մեկում նա դստեր հետ կեցվածք է ընդունել ծովափին։ Մոդելն ու աղջիկը վայելում են գեղեցիկ մայրամուտը։ Փոքրիկը նստած է մանկասայլակին, իսկ Քեմփբելը զգուշորեն գրկում է նրան։
Մեկ այլ նկարում աղջկան լուսանկարել են զբոսանքի ժամանակ։ Նա կանգնած է այգում վարդագույն բաճկոնով, համապատասխան տաբատով և կարմիր ռետինե կոշիկներով: Չնայած այն հանգամանքին, որ դստեր ծնունդից շատ ժամանակ է անցել, Նաոմին դեռ պատրաստ չէ ցույց տալ երեխայի դեմքը։



