Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը միասին մեկնել են հանգստի Եգիպտոս (լուսանկար)

Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանը և սիրելին՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը միասին մեկնել են հանգստի Եգիպտոս:

Համացանցում հայտնվել է լուսանկար, թե ինչպես է զույգը միասին անցկացնում հանգիստը:

Հավելենք, որ նախորդ տարի հայտնի դարձավ, որ դերասան-ամուսնիններ Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են։ Սուրենն ու Յանան ամուսնացել էին 2009 թվականին։ 2011-ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ադելը։