Դանյա Միլոխինը և Մորգենշտերնը վթարի են ենթարկվել Թաիլանդում

Ռուս բլոգեր Դանյա Միլոխինը և երգիչ Մորգենշտերնը դժբախտ պատահարի են ենթարկվել Պուկետում։ Այս մասին հայտնում է Mash-ը։

Նրանք գրում են, որ տղաները կորցրել են սկուտերի կառավարումը և բախվել տեղացի վարորդի մեքենային։ Թե ով է վարել, հայտնի չէ։

Ի դեպ, ավելի վաղ Դանյա Միլոխինը սոցցանցում տեսանյութ էր հրապարակել, երբ ինքը և Մորգենշտերը շրջում էին կղզում։ Դատելով տեսանյութից՝ դժվար է ասել, որ երաժիշտները մտածել են իրենց անվտանգության մասին։ Ի դեպ, ավելի վաղ Բալիի նահանգապետ Վայան Կոստերը հայտարարել էր, որ ցանկանում է արգելել օտարերկրյա զբոսաշրջիկներին հեծանիվների վարձույթը։