Ալինա Զագիտովան գիտի, թե ինչպես ոչ միայն զարմացնել երկրպագուներին սառույցի վրա (ոչ վաղ անցյալում նա սահում էր Մերիլին Մոնրոյի կերպարով), այլև առօրյա կյանքում:
20-ամյա գեղասահորդուհին անսովոր կերպարով լուսանկար է հրապարակել Ինստագրամ սոցիալական ցանցում։ Երկրպագուները նրան համեմատել են Մոնիկա Բելուչիի հետ։ «Մոնիկան Ալինա է», «շատ նման է Մոնիկա Բելուչիին», «ինչպես հերոսուհի Մալենան», «Մոնիկա Բելուչին թիվ 2»,- գրել են նրանք հրապարակման մեկնաբանություններում։

